չորեքշաբթի, հունիս 24
24 / 6 / 2026
«Ինտեր»-ը ՉԼ մեկնարկում հաղթել է «Այաքս»-ին. Մխիթարյանը մասնակցել է խաղին

«Ինտեր»-ը ՉԼ մեկնարկում հաղթել է «Այաքս»-ին. Մխիթարյանը մասնակցել է խաղին

Միլանի «Ինտեր»-ը հաղթանակով է մեկնարկել ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի հիմնական փուլում:

Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի առաջին տուրում «Ինտեր»-ի մրցակիցը Ամստերդամի «Այաքս»-ն էր: «Ինտեր»-ին հաջողվեց երկու անպատասխան գնդակ ուղարկել «Այաքս»-ի դարպասը: Միլանյան ակումբի կազմում դուբլի հեղինակ դարձավ Մարկոս Տյուրամը:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանն «Ինտեր»-ի մեկնարկային կազմում էր, սակայն փոխարնվեց 68-րդ րոպեին:

 

Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի երկրորդ տուրում «Ինտեր»-ն արտագնա խաղում կմրցի Պրահայի «Սլավիա»-ի հետ: Այս հանդիպումը կկայանա սեպտեմբերի 30-ին:

  • Կիսվել: