ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Հրանտ-Լեոն Ռանոսը չի լինի հավաքականում․ Վան՛տ Սխիպը որոշում է կայացրել

Հրանտ-Լեոն Ռանոսը չի լինի հավաքականում․ Վան՛տ Սխիպը որոշում է կայացրել

Այսօր՝ մարտի 22-ին Թբիլիսիում կայացավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ջոն վան՛տ Սխիպի նախախաղային մամուլի ասուլիսը, գրում է armsport.am-ը:

Ասուլիսից առաջ հոլանդացի մասնագետը նշեց, որ Հրանտ-Լեոն Ռանոսը չի լինի թիմի մեկնարկային կազմում։

Ֆուտբոլիստը մոտեցել է մարզչին և ուլտիմատում դրել․ կամ նա լինում է մեկնարկային կազմում, կամ չի խաղում հավաքականում։ Վան՛տ Սխիպը որոշում է կայացրել հեռացնել նրան ընտրանու կազմից։

Չի կարող լինել այնպիսի ֆուտբոլիստ, որը կարող է իրեն վեր դասել թիմային շահերից։ Մարզիչը նշեց, որ իր կարիերայում նման դեպք չի եղել, որ որևիցէ ֆուտբոլիստ մոտենա նրան և այդպիսի առաջարկ անի։

«Սա է մարզչի դիրքորոշումը և մենք ցանկացանք ասել դա հենց ասուլիսի սկզբում»։

 

  • Կիսվել: