Բալթյան, Մասյացոտն և Վայոց Ձորի թեմերի առաջնորդները հեռացվել են Գերագույն հոգևոր խորհրդի կազմից
Գերագույն հոգևոր խորհրդի որոշմամբ Բալթյան թեմի առաջնորդ Վազգեն Միրզախանյանը, Մասյացոտն թեմի առաջնորդ Գևորգ Սարոյանը և Վայոց Ձորի թեմի առաջնորդ Աբրահամ Մկրտչյանը հեռացվել են խորհրդի կազմից: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Վաղարշապատի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Հարություն Խաչիկյանը:
«Նրանց փոխարեն նշանակվել են Կիրակոս, Նաթան և Մակար սրբազանները: Խորհրդի կազմից բացակայող կալանավորված Արշակ և Միքայել սրբազաններին էլ փոխարինել են Հայկազուն և Վահան սրբազանները»,-նշել է նա:


