Հովհաննես Բաչկովի մենամարտը Ստամբուլում՝ ուղիղ
Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի քառակի չեմպիոն, աշխարհի առաջնության քառակի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը (63,5 կգ) Ստամբուլում անցկացվող IBA Pro-7 Champions Night մրցաշարում մենամարտ է անցկացնում հարավաֆրիկացի Խոլիսանի Նդոնգենիի հետ, գրում է sport.news.am-ը:
Հովհաննես Բաչկովը ձեռքերի վիրահատությունից հետո այս տարվա մարտին հաղթական վերադարձ ունեցավ պրոֆեսիոնալ ռինգ։
Դուբայում Grassroots boxing-ի կազմակերպած «Paddy’s day boxing show» երեկոյում Հովհաննես Բաչկովը հաղթել էր վենեսուելացի Ջոս Բաստարդոյին՝ երկրորդ ռաունդում նոկաուտի ենթարկելով նրան։
Հայաստանի հավաքականի ավագը նվաճել էր WBA Continental տիտղոսը։