երկուշաբթի, հունիս 9
9 / 6 / 2025
Հեծանվի սիրահարները Հանրապետության հրապարակից իրականացրել են հեծանվաշքերթ դեպի Էջմիածին

Հեծանվի սիրահարները Հանրապետության հրապարակից իրականացրել են հեծանվաշքերթ դեպի Էջմիածին

Հեծանվի համաշխարհային օրվա շրջանակում հեծանվի սիրահարներն այսօր Հանրապետության հրապարակից իրականացրել են հեծանվաշքերթ դեպի Էջմիածին։ Այդ մասին հայտնում է ԿԳՄՍ նախարարությունը:

Նպատակն էր խթանել առողջ կենսակերպի տարածումը, ինչպես նաև ընդգծել հեծանվի՝ որպես էկոլոգիապես մաքուր և ժամանակակից փոխադրամիջոցի դերը։

Միջոցառումը կազմակերպվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Վաղարշապատի համայնքապետարանի, ինչպես նաև Հեծանվորդների և սիրողական հեծանվասպորտի ֆեդերացիայի համագործակցությամբ։

Հեծանվաշքերթը մեկնարկել է Երևանի Հանրապետության հրապարակից, անցել քաղաքի մի քանի կենտրոնական փողոցներով և շարունակվել դեպի Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնք՝ հետադարձ ուղղությամբ:

Երթուղու ընդհանուր երկարությունը կազմել է շուրջ 40 կիլոմետր։

Միջոցառման ավարտին Էջմիածնում նաև կայացել է հեծանիվների համար նախատեսված հատուկ կայանատեղիի խորհրդանշական բացման արարողություն, որի նպատակը քաղաքում հեծանվային ենթակառուցվածքների զարգացումն է։

Հեծանվային երթևեկությունը խթանելու նպատակով մինչ այս քաղաքում նաև ճանապարհային նոր նշաններ են տեղադրվել։

  • Կիսվել: