կիրակի, հունիս 15
15 / 6 / 2025
Հենրիխ Մխիթարյանը հայտացուցակում է․ ակումբային ԱԱ

Հենրիխ Մխիթարյանը հայտացուցակում է․ ակումբային ԱԱ

«Ինտերի» նորանշանակ գլխավոր մարզիչ Քրիստիան Կիվուն ներկայացրել է միլանյան ակումբի հայտացուցակն ԱՄՆ-ում կայանալիք աշխարհի ակումբային առաջնության համար:

Հենրիխ Մխիթարյանն Իտալիայի փոխչեմպիոնի հայտացուցակում է: Նորեկներ Պետար Սուչիչն ու Լուիս Էնրիկեն ևս հայտացուցակում են:

«Ինտերի» հայտացուցակը՝

Դարպասապահներ. Յան Զոմեր, Խոսեպ Մարտինես, Ռաֆայելե Դի Ջենարո, Ալեսանդրո Կալիգարիս։

Պաշտպաններ. Դենզել Դյումֆրիս, Ստեֆան դե Վրեյ, Ֆրանչեսկո Աչերբի, Բենժամեն Պավար, Կառլոս Ավգուստո, Յան Բիսեկ, Ֆեդերիկո Դիմարկո, Մատեո Դարմիան, Թոմաս Պալասիոս, Գաբրիելե Ռե Չենոնի, Մատեո Կոչի, Ալեսանդրո Բաստոնի։

Կիսապաշտպաններ. Պյոտր Զելինսկի, Պետար Սուչիչ, Լուիս Էնրիկե, Դավիդե Ֆրատեզի, Հաքան Չալհանօղլու, Քրիստիան Ասլանի, Հենրիխ Մխիթարյան, Նիկոլո Բարելա, Թոմաս Բերենբրուխ, Նիկոլա Զալևսկի։

Հարձակվողներ. Մարկուս Թյուրամ, Լաուտարո Մարտինես, Վալենտին Կարբոնի, Ջակոմո Դե Պյերի, Սեբաստիանո Էսպոզիտո, Ֆրանչեսկո Էսպոզիտո, Մեհդի Թարեմի։

Խմբային փուլում իտալական ակումբի մրցակիցներն են մեքսիկական «Մոնտերեյը», ճապոնական «Ուրավա Ռեդ Դայմոնդսը» և արգենտինական «Ռիվեր Փլեյթը»։ «Ինտերը» մրցաշարում պայքարը կսկսի հունիսի 18-ին՝ «Մոնտերեյի» դեմ խաղով:

  • Կիսվել: