Հենրիխ Մխիթարյանի թիմակիցը Իսրայելի հարձակումների պատճառով չի կարողացել մեկնել Թեհրանից
Միլանի «Ինտերի» իրանցի ֆուտբոլիստ Մեհդի Թարեմին Իսրայելի հրթիռային հարձակումների պատճառով չի կարողացել Թեհրանից մեկնել ԱՄՆ։ Տեղեկությունը հայտնում է «La Gazzetta dello Sport»-ը:
Հարձակվողը պետք է մեկներ Կալիֆոռնիա, որտեղ «Ինտերը» պատրաստվում է աշխարհի ակումբային առաջնության մեկնարկին: Նա գնացել է Թեհրանի օդանավակայան, սակայն ստիպված է եղել տուն վերադառնալ՝ անվտանգության նկատառումներից ելնելով։ Ակումբը կապի մեջ է Թարեմիի հետ և փորձում է խնդրի լուծում գտնել։