երեքշաբթի, հունիս 23
23 / 6 / 2026
Հայաստանը կունենա իր առաջին գերժամանակակից ստադիոնը

Հայաստանը կունենա իր առաջին գերժամանակակից ստադիոնը

Վերջապես Հայաստանը կունենա իր առաջին գերժամանակակից ստադիոնը: Այս մասին գրել է պատգամավոր Սիսակ Գաբրելյանը՞

«Կառավարության այսօրվա որոշմամբ Հայաստանի գործող չեմպիոն «Նոա» ֆուտբոլային ակումբը, ձեռք բերելով շուրջ 23 հա տարածք, Արմավիրի մարզում կկառուցի ՈՒԵՖԱ-ի ստանդարտներին համապատասխան 4-րդ կարգի գերժամանակակից ստադիոն մոտ 15․000 հանդիսատեսի համար։

  • Մի քանի տասնյակ միլիոն դոլար արժողությամբ այս նախագիծը, բացի ստադիոնից, կներառի նաև․
  • բարձրակարգ հյուրանոցային համալիր
  •  փակ մարզադաշտ
  •  հանրակրթական դպրոց
  •  սպորտային մարզասրահ
  •  լողավազան
  •  գիշերակացի հանրակացարան
  •  ֆուտբոլային ակադեմիա
  •  4-6 բնական և արհեստական խոտածածկ մարզադաշտեր։

«Նոա» ակումբը վերջին տարիներին հսկայածավալ ներդրումներ է կատարում հայկական ակումբային ֆուտբոլում, և արդեն այս տարի պատրասվում է բացել առաջին թիմի համար նախատեսված մարզական համալիրի դռները։
Նկարը պայմանական է, գեներացված AI-ով: Նախագիծը շուտով»,- գրել է նա:

 

  • Կիսվել: