երկուշաբթի, սեպտեմբեր 14
14 / 9 / 2026
Հայաստանը՝ Եվրոպայի ամենաակտիվ բասկետբոլային երկրների շարքում

Հայաստանը՝ Եվրոպայի ամենաակտիվ բասկետբոլային երկրների շարքում

ՖԻԲԱ Եվրոպան հրապարակել է 2026 թվականի Եվրոպայի պատանեկան և երիտասարդական հավաքականների՝ Մ16, Մ18 և Մ20 տարիքային խմբերի մասնակցության տվյալները։

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայից հայտնում են, որ Հայաստանը 2026 թվականին FIBA EuroBasket մրցաշարերում ներկայացված է 5 հավաքականով՝ տղաների Մ16, Մ18 և Մ20, ինչպես նաև աղջիկների Մ16 և Մ18 հավաքականներով։

Այս ցուցանիշով Հայաստանը 50 եվրոպական երկրների շարքում կիսում է 28–35-րդ տեղերը և ընդգրկված է այն երկրների խմբում, որոնք ամենաակտիվ մասնակցությունն ունեն ՖԻԲԱ-ի պատանեկան և երիտասարդական մրցաշարերին։

2026 թվականին ՖԻԲԱ-ի տղամարդկանց երիտասարդական մրցաշարերում գրանցված է ընդհանուր 130, իսկ կանանց մրցաշարերում՝ 115 հավաքական։

Հիշեցնենք նաև, որ 2026 թվականին մինչև 16 տարեկանների Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունն ընդունել էր Հայա

  • Կիսվել: