Հայաստանի <Պրոֆ> ԻԹՖ Թաեքվոնդոյի ֆեդերացիայի նախագահը կհանձնի սև գոտի
Աննախադեպ իրադարձություն Հայաստանում։
Սույն թվականի Նոյեմբերի (1-3)-ը Երևանի Շենգավիթի համալիր մարզաձևերի սպորտ դպրոցում տեղի է ունենալու Հայաստանի <Պրոֆ> ԻԹՖ Թաեքվոնդոյի ֆեդերացիայի կողմից կազմակերպված (International Taekwon-do Union) միջազգային սեմինար և մրցաշար, որի ժամանակ էլ Հայաստանի ֆեդերացիայի նախագահ` Արսեն Գևորգյանը հանձնելու է սև գոտի VI Դանի քննություն, որն անցկացնելու է միջազգային ֆեդերացիայի նախագահ, գրոսմայստեր IX Դան` Դոն Դալթոնը։ Մրցաշարին և սեմինարին մասնակցում են` Հայաստանի, Ռուսաստանի, Իրանի, Վրաստանի, Հնդկաստանի հավաքականները։