Հայ շախմատիստները մրցաշարի են մասնակցում Ղազախստանում
Ղազախստանում հուլիսի 21-29-ին անցկացվում է «Oskemen Open 2026» շախմատի միջազգային մրցաշարը:
«Masters» խմբում 6 խաղափուլից հետո Հայաստանի հավաքականի անդամ Շանթ Սարգսյանը հավաքել է 4 միավոր և կիսում է 6-րդ տեղը: Նույն խմբում ՖԻԴԵ-ի վարպետ Միքայել Մանվելյանը ունի 3 միավոր: Մրցաշարի «Open» խմբում հանդես է գալիս Սեդրակ Մաթևոսյանը, որը վաստակել է 4 միավոր:



