երեքշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2026
Հայ պատանի առագաստանավորդները ոսկե մեդալներ են նվաճել միջազգային մրցումներում

Հայ պատանի առագաստանավորդները ոսկե մեդալներ են նվաճել միջազգային մրցումներում

Հայ առագաստանավորդները մրցանակային տեղեր են գրավել Ռուսաստանում և Վրաստանում անցկացված պատանիների միջազգային մրցումներում։

«Սևաստոպոլյան առագաստներ» մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչները նվաճել են 1-ական ոսկե և արծաթե մեդալ։ «Օպտիմիստ» դասում աղջիկների պայքարում առաջին տեղն է գրավել Նարե Սուքիասյանը։ «Լազեր 4,7» դասի նավակներով պատանիների մրցումներում Միքայել Դավթյանը եզրափակել է մրցանակային եռյակը։

Հայաստանի պատանի առագաստանավորդների երկրորդ թիմն էլ մասնակցել է Թբիլիսիի բաց առաջնությանը։ «Օպտիմիստ» դասում Ավետիք Մաթևոսյանն արժանացել է ոսկե, իսկ Տիգրան Գրիգորյանը՝ բրոնզե մեդալի։

  • Կիսվել: