Գրոսմայստեր Մամիկոն Ղարիբյանը կիսել է 1-2-րդ հորիզոնականները Հնդկաստանում անցկացված միջազգային մրցաշարում
Գրոսմայստեր Մամիկոն Ղարիբյանը կիսել է 1-2-րդ հորիզոնականները Հնդկաստանում անցկացված «Aurionpro Mumbai International Grandmaster Chess Tournament 2025» շախմատի միջազգային մրցաշարում: Այս մասին տեղեկացնում է Շախմատի ֆեդերացիան։
Մամիկոնը 9 հնարավորից վաստակել է 8 միավոր և միայն լրացուցիչ ցուցանիշներով զիջել հնդիկ գրոսմայստեր Լալիթ Բաբուին՝ ցբաղեցնելով 2-րդ հորիզոնականը:
Մրցանակակիրների շարքում են նաև գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը և միջազգային վարպետ Արսեն Դավթյանը, ովքեր 7 միավորով համապատասխանաբար զբաղեցրել են 6-րդ և 7-րդ հորիզոնականները: