Ուզում եմ ոտքս Վանաձոր դնելուն պես ողջունել Մամիկոն Ասլանյանին. Բագրատ Սրբազան
Ես գիտեմ, թե Վանաձորն ու Գուգարաց աշխարհն ինչպիսի մեծ նահատակությամբ է անցել։ Բազմաթիվ տղաներ ունենք մասնակցած ոչ միայն 44-օրյա, այլ նաև Արցախյան առաջին պատերազմին։
Այս մասին այսօր Վանաձորում հանրահավաքի ժամանակ ասաց ՛՛Տավուշը հանուն հայրենիքի՛՛ շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը:
Ապա նրա առաջարկությամբ ներկաները ծափահարություններով ու բացականչություններով ողջունեցին Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանին, որն այս պահին անազատության մեջ է:
Նշենք, որ մինչ Վանաձոր գալը Բագրատ Սրբազանն ասել էր. ՛՛Ուզում եմ ոտքս Վանաձոր դնելուն պես ողջունել Մամիկոն Ասլանյանին՝ ժողովրդի կողմից ընտրված քաղաքապետին, որը արդեն 2 տարի է, ինչ առանց մեղադրանքի գտնվում է կալանքի տակ՛՛։