հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը Ֆրանսիայի միջազգային մրցաշարի առաջատարներից է

Գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը Ֆրանսիայի միջազգային մրցաշարի առաջատարներից է

Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի առաջատար Հայկ Մարտիրոսյանը շարունակում է ելույթները միջազգային մրցաշարերում:

Ֆրանսիայում անցկացվում է «1er Open International de Lecci» շախմատի միջազգային մրցաշարը: Հայաստանից մրցաշարի «A» խմբում մասնակցում են գրոսմայստերներ Հայկ Մարտիրոսյանը, Էմին Օհանյանը և Մամիկոն Ղարիբյանը:
 
3 խաղափուլից հետո Հայկ Մարտիրոսյանը ունի 3 միավոր և կիսում է 1-2-րդ հորիզոնականները: Էմին Օհանյանն ունի 2 միավոր, իսկ Մամիկոն Ղարիբյանը՝ 1.5 միավոր:

  • Կիսվել: