ուրբաթ, օգոստոս 14
14 / 8 / 2026
Գրոսմայստեր Էմին Օհանյանը պահպանում է միանձնյա առաջատարի դիրքը շախմատի Եվրոպայի առաջնությունում

Գրոսմայստեր Էմին Օհանյանը պահպանում է միանձնյա առաջատարի դիրքը շախմատի Եվրոպայի առաջնությունում

Հայ շախմատիստները շարունակում են մնալ առաջատարների շարքում Մոնտենեգրոյի Ցետինե քաղաքում ընթացող 2026 թվականի շախմատի Եվրոպայի մինչև 20 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունում:

Ինչպես հաղորդում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից, պատանիների առաջնությունում 7 խաղափուլից հետո միանձնյա առաջատարն է գրոսմայստեր Էմին Օհանյանը, ով ունի 6 միավոր:

Միջազգային վարպետ Ալեքս Սահակյանը 5.5 միավորով գտնվում է 2-րդ հորիզոնականում:

ՖԻԴԵ-ի վարպետ Ռուդոլֆ Փաշիկյանը և միջազգային վարպետ Վահե Սուքիասյանը ունեն 5 միավոր, իսկ միջազգային վարպետ Ռոբերտ Փիլիպոսյանը և ՖԻԴԵ-ի վարպետ Մանվել Առաքելյանը՝ 4.5 միավոր:

Աղջիկների առաջնությունում կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Նվարդ Հայրապետյանը ունի 5 միավոր և կիսում է 4-5-րդ հորիզոնականները:

  • Կիսվել: