կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
Ֆուտզալի Հայաստանի հավաքականն ընկերական երկրորդ խաղում նույնպես հաղթեց Իսրայելի ընտրանուն

Ֆուտզալի Հայաստանի հավաքականն ընկերական երկրորդ խաղում նույնպես հաղթեց Իսրայելի ընտրանուն

Փետրվարի 2-ին Բեր Շևայում կայացել է Իսրայելի և Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականների միջև երկրորդ ընկերական հանդիպումը։ Մեր ընտրանին մրցակցին հաղթել է 0:3 հաշվով։ Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը: 

Գոլերի հեղինակներ են դարձել Նևեդրովը, Մանուկյանը և Բարբոսան:

Հիշեցնենք, որ փետրվարի 1-ին հավաքականների միջի կայացած առաջին խաղում Հայաստանի ընտրանին առավելության էր հասել խոշոր՝ 9:2 հաշվով: 

  • Կիսվել: