հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Ես դեռ խաղալու քաղց ունեմ․ Մխիթարյանը նշել է, թե ինչից հետո կարիերայի վերաբերյալ վերջնական որոշում կկայացնի

Ես դեռ խաղալու քաղց ունեմ․ Մխիթարյանը նշել է, թե ինչից հետո կարիերայի վերաբերյալ վերջնական որոշում կկայացնի

Իտալիայի առաջնության նախավերջին՝ 37-րդ տուրում չեմպիոնությունն ու գավաթը արդեն ապահոված Միլանի «Ինտերը» սեփական հարկի տակ ոչ-ոքի է խաղացել «Վերոնայի» հետ, իսկ հանդիպման լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Հենրիխ Մխիթարյանը:

Խաղից հետո հայ կիսապաշտպանը Radio TV Serie A-ի եթերում ամփոփել է մրցաշրջանը և անդրադարձել թիմի հաջողություններին: Նա նշել է, որ ընթացիկ տարում գրանցած բարձր արդյունքները ամբողջ կոլեկտիվի արդյունքն են, քանի որ նախորդ տարվա բարդ պահերից հետո թիմը կարողացել է ուժ գտնել, միավորվել և ապացուցել, որ ընդունակ է կրկին հաղթելու:

Հենրիխի խոսքով՝ նախորդ մրցաշրջանների ձախողումների հիշողությունները մնում են ֆուտբոլիստների սրտերում, սակայն հենց այդ բարդ պահերն են ուժ տվել միավորվելու և ապագան փոխելու համար: Հայ ֆուտբոլիստը շեշտել է, որ ներկա պահին թիմում բոլորը չափազանց երջանիկ են այս նվաճման համար, բայց պետք է շարունակել առաջ շարժվել և ավելի շատ հավատալ սեփական ուժերին: Անդրադառնալով կարիերան շարունակելու կամ ավարտելու վերաբերյալ հարցին՝ փորձառու ֆուտբոլիստը հանդես է եկել հստակ հայտարարությամբ:

 

«Տարիքի հետ կարող եմ ասել, որ ավելի է դժվարանում խաղալն ու վերականգնվելը, բայց ես անում եմ ամեն ինչ բարձր մակարդակի վրա լինելու և շարունակելու համար: Ես դեռ խաղալու քաղց ունեմ: Առաջիկա օրերին կխոսեմ ակումբի ղեկավարության հետ, կտեսնենք, թե ինչ պետք է անել, որից հետո կկայացնեմ որոշում»,- նշել է Մխիթարյանը:

Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագի գործող պայմանագրի ժամկետն իտալական ակումբի հետ սպառվում է 2026 թվականի հունիսին:

  • Կիսվել: