ԵԼ․ «Արարատ-Արմենիա» - «Սպարտա Պրահա» հանդիպման տոմսերն արդեն վաճառքում են
Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի հիմնական փուլի առաջին տուրում Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» կընդունի չեխական «Սպարտա Պրահային»։ Հանդիպման տոմսերն արդեն առացանց վաճառքում են eventhub.am-ում։
Հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերին 16-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում եւ կմեկնարկի 20:45-ին։
«Արարատ-Արմենիան» երկրպագուներին խնդրում է ստադիոն գալ հանդիպման մեկնարկից 40 րոպե առաջ։
Ստադիոնի տարածքում գործելու է fan-zone, սննդի կետեր։
Տոմսերի գները
Հյուսիսային տրիբունա՝ 3000 դրամ
Հարավային տրիբունա՝ 3000 դրամ
Արևելյան տրիբունա՝ 4000 - 5000 դրամ
Արևմտյան տրիբունա՝ 6000 - 10000 դրամ



