Բուդապեշտի միջազգային մրցաշար. Վազգեն Թևանյանը հրաժարվել է եզրափակիչում գոտեմարտել Արման Անդրեասյանի հետ
Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամները Բուդապեշտում UWW վարկանիշային մրցաշարի են մասնակցում, գրում է armsport.am-ը:
Հայաստանի հավաքականի անդամներ Արսեն Հարությունյանը, Վազգեն Թևանյանն ու Արման Անդրեասյանը դուրս են եկել եզրափակիչ: Ընդ որում, Թևանյանն ու Անդրեասյանը եզրափակչում պետք է գոտեմարտեին միմյանց հետ,սակայն Թևանյանը հրաժարվել է դուրս գալ հայրենակցի դեմ ու հաղթանակը շնորհվել է Անդրեասյանին։