չորեքշաբթի, սեպտեմբեր 23
23 / 9 / 2026
Բռնցքամարտի ԵԱ․ Հայաստանն այսօր ունի 4 մասնակից

Բռնցքամարտի ԵԱ․ Հայաստանն այսօր ունի 4 մասնակից

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում անցկացվող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանն այսօր ունի չորս մասնակից։

Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Ռուդոլֆ Գարբոյանն (50 կգ) ու Մ-23 Եվրոպայի եռակի չեմպիոն Էլիդա Քոչարյանն (65 կգ) կպայքարեն եզրափակիչի ուղեգրի համար։

Եվրոպայի փոխչեմպիոն, աշխարհի բրոնզե մեդալակիր  Արթուր Բազեյանն (60 կգ) ու Եվրոպայի Մ-23 առաջնության արծաթե մեդալակիր Մարատ Միքայելյանը (75 կգ) պայքարելու են կիսաեզրափակիչի ուղեգրի համար։

Էլիդա Քոչարյանի մրցակիցը կլինի Ռուսաստանի եռակի չեմպիոն Ազալյա Ամինեւան։

Արթուր Բազեյանի մրցակիցը կլինի Հյուսիսային Մակեդոնիայի ներկայացուցիչ Ալեն Ռուստեմովսկին։

Արթուր Բազեյանը կմենամարտի աշխարհի փոխչեմպիոն, Ռուսաստանի եռակի չեմպիոն Բաիր Բատլաեւի հետ։

Մարատ Միքայելյանի մրցակիցն է աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, անգլիացի Կալում Մաքինը։

  • Կիսվել: