հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Բռնցքամարտի ԱԱ. Արթուր Բազեյանը քառորդ եզրափակիչում է

Բռնցքամարտի ԱԱ. Արթուր Բազեյանը քառորդ եզրափակիչում է

Եվրոպայի փոխչեմպիոն Արթուր Բազեյանը վստահ հաղթանակով դուրս եկավ Դուբայում անցկացվող բռնցքամարտի աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ, գրում է sport.news.am-ը:

60 կգ քաշայինների պայքարում Բազեյանը մենամարտեց Գանան ներկայացնող Եբենզեր Անկրայի հետ եւ հաղթեց բացարձակ առավելությամբ՝ 5:0։ 

Բռնցքամարտի աշխարհի առաջնության 5-րդ մրցումային օրը երկրորդ հաղթանակներն են տարել Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը(67 կգ), Արտուշ Հովհաննիսյանը (80 կգ), Նարեկ Մանասյանը (92 կգ) եւ Դավիթ Չալոյանը(+92 կգ), որոնք դուրս են եկել քառորդ եզրափակիչ։ 

Քիչ անց ռինգ դուրս կգա Վախթանգ Հարությունյանը (75 կգ ), որը ուժերը կչափի Ուզբեկստանը ներկայացնող Ֆազլիդին Էրկինբոեւի հետ:

  • Կիսվել: