Ոնց որ կորցրել է բանանը Փաշինյանը, հոգեբույժ չեմ, չեմ կարող պատասխանել էդ հարցին. Ղազարյան
Իհարկե, Հայաստանում կան քաղբանտարկյալներ. ինչի՞ համար է, օրինակ, Սամվել Կարապետյանը անազատության մեջ, ի՞նչ հանցանք է գործել Սամվել Կարապետյանը, ո՞ր պահից է սկսել հանցանք գործել։ Այն պահից, որ պահից, որ ասաց՝ մեր ձևով պետք է մեր եկեղեցուն պաշտպանե՞նք։ ։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 16–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը
«Հայաստանում կան բազմաթիվ քաղբանտարկյալներ։ Գիտե՞ք ինչն է հետաքրքիր, որ իրենք այդ քաղբանտարկյալների առկայության պայմաններում դեռ հանդես են գալիս ժողովրդավարության դիրքերից։ Բելառուսում էլ է այդպես։ Ասենք, երբ Բելառուսում նախագահական ընտրություններ են լինում, բնականաբար Լուկաշենկոն առաջադրվում է, մի քանիսի համարձակությունն էլ է բավարարում առաջադրվել, ընտրություններից հետո Լուկաշենկոն ընտրվում է, մյուսներին կալանավորում են։ Նիկոլ Փաշինյանի հիմնական ոգեշնչման աղբյուրը, բոլոր դեպքերում, մնում է Իլհամ Ալիևը»,–ասաց նա։
Ինչ վերաբերում է նրան, որ Նիկոլ Փաշինյանը Թուրքիայից բանանը տարել էր հետը Դուբլին, հետո էլ Երևան, Էդգար Ղազարյանն ասաց. «Կորցրել էր ոնց ոչ։ Ես մասնագիտությամբ հոգեբույժ չեմ, ձեր հարցին չեմ կարող պատասխանել։ Կարծում եմ, որ էդ հարցին պետք է մասնագիտական նորմալ գնահատական տրվի։ Մենակ ճամփորդելուց հետո տանելը չի, բա որտե՞ղ է պահում, չէ։ Միրգ–բանջարեղեն բոլորս էլ առնում ենք, բայց ոչ մեկ ծոցագրպանը չի դնում։ Կամ եթե վերցրել ես հետդ, ինչի չես կերել, եթե չես կերել, ինչի՞ ես բերել դրել սեյֆում։ Ընդ որում այդ սեյֆում երկու փաթեթ փոշիանման բան կա, մարդկանց մոտ անհանգստություն կա, որ դա կարող է նույնիսկ թմրանյութ լինի, բայց ես վստահ եմ, դա կամ կաթի փոշի է, կամ բրինձ»։



