շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Բելինդա Բենչիչը նվաճեց առաջին տիտղոսը մայր դառնալուց հետո

Բելինդա Բենչիչը նվաճեց առաջին տիտղոսը մայր դառնալուց հետո

Շվեյցարացի Բելինդա Բենչիչը նվաճեց Աբու Դաբիում անցկացված թենիսի կանանց WTA-500 շարքի մրցաշարի տիտղոսը։

Աշխարհի նախկին չորրորդ ռակետը այժմ համաշխարհային դասակարգման աղյուսակում 157-րդն է։ Նա եզրափակիչում 4:6, 6:1, 6:1 հաշվով պարտության մատնեց աշխարհի 51-րդ ռակետ, ամերիկացի Էշլին Կրյուգերին։ 

27-ամյա Բելինդա Բենչիչը 9-րդ տիտղոսը նվաճեց WTA-ի մրցաշարերում։ Նա առաջին տիտղոսը նվաճեց երեխա ունենալուց հետո հետո։

Աբու Դաբիի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 1,064 միլիոն դոլար էր։

  • Կիսվել: