կիրակի, սեպտեմբեր 6
6 / 9 / 2026
Բարսելոնան գերվստահ հաղթանակ տոնեց Վալենսիայում․ Ֆլիկի թիմը շարունակում է հաղթարշավը

Բարսելոնան գերվստահ հաղթանակ տոնեց Վալենսիայում․ Ֆլիկի թիմը շարունակում է հաղթարշավը

Իսպանիայի Լա լիգայի 4-րդ տուրում «Բարսելոնան» մրցակցի հարկի տակ փայլուն խաղ անցկացրեց՝ 5:0 հաշվով տպավորիչ հաղթանակ տանելով «Վալենսիայի» նկատմամբ, գրում է armsport.am-ը:

Հյուրերի կազմում աչքի ըկան Յամալն ու Ֆերմինը՝ առաջին խաղակեսում, իսկ երկրորդում հաշիվն էլ ավելի խոշոր դարձրեցին Ռաֆինյան, Պեդրին և Յամալը, ով դուբլ ձևակերպեց այս խաղում։

Վերջինս իր 6-րդ գոլը խփեց այս մրցաշրջանում, իսկ ահա թիմի նորեկ Գորդոնն արդեն 4 գոլային փոխանցում ունի իր ակտիվում։ Ֆերմինը ևս շարունակում է փայլել․ նա արդեն 6 արդյունավետ գործողություն է կատարել՝ 4+2։ Յամալը ևս 4-րդ գոլը գրանցեց այս մրցաշրջանում։

 

«Բարսելոնայի» պաշտպան Էրիկ Գարսիան չի կարողացել շարունակել հանդիպումը առաջին խաղակեսում։ Խաղային դրվագներից մեկում՝ անկյունայինի խաղարկման ժամանակ, նա բախվել է իր թիմակից Ռոդրի Էռնանդեսի հետ։ Բախումից հետո Ռոդրին անմիջապես ներողություն է խնդրել Գարսիայից։ Ստացած վնասվածքի պատճառով Էրիկ Գարսիան ստիպված է եղել լքել խաղադաշտը, և նրան փոխարինել է Ժյուլ Կունդեն։

4-րդ անընդմեջ հաղթանակից հետո Ֆլիկի թիմը 12 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ «Վալենսիան» 1 միավորով եզրափակում է աղյուսակը։

 

Տեսանյութը՝ ԱՅՍՏԵՂ

 

Լա Լիգայի մրցաշարային աղյուսակն այս պահին

  • Կիսվել: