Արման Ծառուկյանը հաղթանակ է տարել ADXC 10 մրցաշարում
UFC մարտիկ Արման Ծառուկյանը գրեփլինգի մենամարտ է անցկացրել Մոսկվայում կայացած ADXC 10 մրցաշարում։ Նրա մրցակիցը Bellator կազմակերպության նախկին չեմպիոն Պատրիկի Ֆրեյրեն էր, գրում է armsport.am-ն:
Մենամարտն ավարտվել է Ծառուկյանի հաղթանակով՝ հինգերորդ ռաունդում խեղդող հնարքով։
Հանդիպումից հետո Ծառուկյանը հայտարարել է, որ շուտով նորություններ կլինեն UFC-ում իր հաջորդ մենամարտի մասին։
Հիշեցնենք, որ այս տարվա հունվարին Ծառուկյանը պետք է մենամարտեր Իսլամ Մախաչևի դեմ UFC 311-ի տիտղոսային մենամարտում, սակայն վնասվածքի պատճառով մեկ օր առաջ հանվել է մրցակցությունից։ Այդ ժամանակից ի վեր UFC-ը դեռևս մրցակից չի հայտնաբերել Մախաչևի համար։