Մեր ապագա սերունդները պետք է ժառանգեն իրենց հաղթանակած նախնիների բնավորությունը․ Պուտին
Մեր ապագա սերունդները պետք է ժառանգեն իրենց հաղթանակած նախնիների բնավորությունը: Այս մասին Ռուսաստանի «Հաղթանակ» կազմկոմիտեի նիստի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
Նրա խոսքով՝ պատմական ճշմարտության և հիշողության պահպանումը պետական քաղաքականության կարևորագույն ոլորտ է։
«Մենք անընդհատ աշխատում ենք այդ ուղղությամբ։ Այն հիմնված է նախորդ սերունդների հերոսական գործերի և նվաճումների վրա, որոնք մեծ նշանակություն ունեն երկրի և հասարակության միասնության ամրապնդման և նոր սերունդների դաստիարակության համար։ Սրանք հաղթողների արժեքներն են, բարոյական ուղեցույցները և բնավորությունը, որոնք մեր երեխաներն ու թոռները պետք է ժառանգեն և պահպանեն»,-ասել է Պուտինը։
ՌԴ նախագահը նաև հավելել է, որ այս հարցում նշանակալի դեր են խաղում պատմական օրինակները, այդ թվում՝ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ ներքին ճակատում հաղթանակ կերտած 14 և 15 տարեկան տղաների և աղջիկների հերոսությունը։
Տեսանյութը՝ այստեղ:



