«Արարատի» ֆուտբոլիստները կփորձեն օգնել «Շիրակին» Եվրոպա լիգայում
Երևանի «Արարատը» հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.
՛՛Հաշվի առնելով հայկական ֆուտբոլը եվրոպական ասպարեզում պատշաճ կերպով ներկայացնելու անհրաժեշտության հանգամանքը` «Արարատ» և «Շիրակ» ակումբները համաձայնության են եկել, որ «Արարատի» ֆուտբոլիստներ Հրայր Մկոյանը, Էդգար Մալաքյանը, Դավիթ Մանոյանը, Ժիրայր Մարգարյանը, Մարկո Պրլևիչը, Ուրոշ Նենադովիչը, Վսևոլոդ Երմակովը և Կարեն Մուրադյանը օգնեն «Շիրակին» Եվրոպա լիգայի խաղարկությունում: Իդեպ բոլոր այս ֆուտբոլիստները նախորդ առաջնությունում ներկայացրել են «Շիրակը»: Նրանք վարձակալական հիմունքներով, կարճ ժամկետով նորից կտեղափոխվեն «Շիրակ» և կհայտավորվեն Եվրոպա լիգայի համար, ապա կվերադառնան «Արարատ»:
Հիշեցնենք, որ, որ ըստ խաղացանկի, Հայաստանի Պրեմիեր լիգայի հաջորդ հանդիպումն «Արարատն» անցկացելու է սեպտեմբերի 11-ին և այս կարճատև տեղափոխությունը որևէ կերպ չի անդրադառնա առաջնության խաղերի վրա՛՛: