չորեքշաբթի, սեպտեմբեր 16
16 / 9 / 2026
«Արարատ-Արմենիան» այսօր կպայքարի Եվրոպայի լիգայում

«Արարատ-Արմենիան» այսօր կպայքարի Եվրոպայի լիգայում

Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» կանցկացնի իր առաջին հանդիպումը ՈՒԵՖԱ-ի Եվրոպա լիգայի Լիգայի փուլում՝ Երևանում ընդունելով չեխական «Սպարտա Պրահային»։

Հանդիպումը կկայանա Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում և կմեկնարկի Երևանի ժամանակով 20:45-ին։

Երևանյան ակումբի համար սա պատմական հանդիպում է․ «Արարատ-Արմենիան» դարձել է հայկական առաջին ակումբը, որը հանդես կգա Եվրոպա լիգայի հիմնական՝ Լիգայի փուլում։ Նախկինում հայկական ակումբները եվրագավաթների հիմնական փուլ էին հասել միայն Կոնֆերենցիաների լիգայում։

Այսօր երեկոյան «Հանրապետական» մարզադաշտում «Արարատ-Արմենիան» ոչ միայն կսկսի պայքարը Եվրոպա լիգայի 2026/27 մրցաշրջանի Լիգայի փուլում, այլև նոր էջ կբացի հայկական ակումբային ֆուտբոլի եվրագավաթային պատմության մեջ։

  • Կիսվել: