Անգլիայի հավաքականն արտագնա խաղում հաղթեց Իռլանդիային՝ ծագումով իռլանդացի ֆուտբոլիստների գոլերի շնորհիվ
Շաբաթ օրը՝ սեպտեմբերի 7-ին, Անգլիայի հավաքականը Ազգերի լիգայի 1-ին տուրում 2-0 հաշվով հաղթել է Իռլանդիային, գրում է armsport.am-ը:
Գոլերի հեղինակներ են դարձել Դեկլան Ռայսը և Ջեք Գրիլիշը: Ռայսը դարձավ նաև գոլային փոխանցման հեղինակ։
Երկու ֆուտբոլիստներն էլ ներկայացրել են Իռլանդիան երիտասարդական և պատանեկան հավաքակնների մակարդակում: Ռայսը նույնիսկ երեք ընկերական հանդիպման է մասնակցել Իռլանդիայի հավաքականի կազմում։
50-ամյա մասնագետ Լի Կարսլիի համար այս հանդիպումը դեբյուտային էր Անգլիայի հավաքականի գլխավորությամբ։