երկուշաբթի, հոկտեմբեր 19
19 / 10 / 2026
Իվանովոյի նորաօծ եկեղեցուն թեմակալ առաջնորդն ընծայաբերեց Աստվածաշունչ մատյան

Իվանովոյի նորաօծ եկեղեցուն թեմակալ առաջնորդն ընծայաբերեց Աստվածաշունչ մատյան

Իվանովոյի նորաօծ եկեղեցուն թեմակալ առաջնորդն ընծայաբերեց Աստվածաշունչ մատյան: Եկեղեցու նորանշանակ հոգևոր սպասավորն է  Տեր Վահան քահանա Զաքարյանը: Այս մասին տեղեոկանում ենք Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմից։

Օծման արարողությանը ներկա էին Ռուս Ուղղափառ Եկեղեցու, մարզային և քաղաքային իշխանության ներկայացուցիչներ, Վրաստանից, Հայաստանից, Ռուսաստանի տարբեր քաղաքներից ժամանած հայեր:

Շուրջ 200 հոգու համար նախատեսված  աղոթատունը կառուցվել է Հայաստանից բերված տուֆով: Եկեղեցին գտնվում է  դեպի քաղաք տանող գլխավոր մայրուղու վրա:

Իվանովոյում և հարակից շրջաններում ապրում է մոտ 10 հազար հայ:
Քաղաքը սիրով ու ջերմությամբ է ընդունել հայերին: Նրանք ընդգրկված են տնտեսության տարբեր ոլորտներում, զբաղեցնում են ղեկավար պաշտոններ:

  • Կիսվել: