հինգշաբթի, հունիս 25
25 / 6 / 2026
ԱԱ-2026. 13 թիմ ապահովել է 1/16 եզրափակիչ ուղեգիր

ԱԱ-2026. 13 թիմ ապահովել է 1/16 եզրափակիչ ուղեգիր

ԱՄՆ-ում, Կանադայում եւ Մեքսիկայում անցկացվող ֆուտբոլի աշխարհի առաջնությունում ավարրտվեց խմբային փուլը A, B, C խմբերում։ Փլեյ-օֆֆի 32 մասնակիցներից 13-ն արդեն հայտնի են։

1/16 եզրափակիչ են դուրս եկել Մեքսիկան, ԱՄՆ-ն, Գերմանիան, Արգենտինան, Ֆրանսիան, Նորվեգիան, Կոլումբիան, Շվեյցարիան, Կանադան, Բրազիլիան, Մարոկկոն, Բոսնիա-Հերցեգովինան եւ Հարավաֆրիկյան Հանրապետությունը։

Առաջին անգամ աշխարհի առաջնությանը մասնակցում է 48 հավաքական։

  • Կիսվել: