հինգշաբթի, մայիս 15
15 / 5 / 2025
«Զանգեզուր» արգելավայրում արձանագրվել են հայկական մուֆլոններ (լուսանկարներ)

«Զանգեզուր» արգելավայրում արձանագրվել են հայկական մուֆլոններ (լուսանկարներ)

Օգոստոսի 29 և 30-ին մշտադիտարկման արդյունքում ՇՄՆ «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Զանգեզուր» արգելավայրում արձանագրվել են հայկական մուֆլոններ (լատ.՝ Ovis orientalis gmelini): Այս մասին հայտարարություն է տարածել ՇՄ նախարարությունը։

«Կարգավիճակը․ Գրանցված է նախկին ԽՍՀՄ -ի Կարմիր գրքում: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Vulnerable A2cde» կարգավիճակով: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով ենթատեսակը գնահատվում է որպես «Վտանգված»,- ասված է հայտարարության մեջ։


  • Կիսվել: