կիրակի, հունիս 22
22 / 6 / 2025
Վթար Սարալանջի պողոտայում. տուժածներ չկան

Վթար Սարալանջի պողոտայում. տուժածներ չկան

ՀՀ ԱԻՆ 911 ահազանգման կենտրոնը հունվարի 29-ին՝ ժամը 02:26-ին, ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևանի Սարալանջի պողոտայում՝ «Մայր Հայաստան» հուշահամալիրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան կողաշրջվել է:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ «Nissan Quest» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրի արտաքին լուսավորության սյանը և շրջվել. տուժածներ չկան: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:

  • Կիսվել: