«Վեոլիա Ջրի» դեմ խմբային հայցեր են սպասվում․ ջրի որակը չի համապատասխանում սահմանված չափանիշներին․ Արփինե Հովհաննիսյան
«Վեոլիա Ջրի» դեմ խմբային հայցեր են սպասվում, ջրի որակը չի համապատասխանում սահմանված չափանիշներին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը։
««Վեոլիա ջուր», այս ժամանակահատվածի ընթացքում դուք անընդհատ գտնվել եք իմ ուշադրության կենտրոնում, և պարբերաբար կատարվել են ձեր կողմից մատակարարվող ջրի որակի փորձաքննություններ։ Բնակիչների կողմից ուղղված բողոքներին կամ նախապես հայտնի տեղեկատվության հիման վրա տարբեր բնակավայրերից վերցվել են ջրի նմուշներ, կատարվել փորձաքննություններ, և ինչպես որ սպասվում էր՝ ամառային ջրաժամանակին մոտ, երբ ջուրն արդեն չի բավականացնում, Գառնու ջրերին սկսում են խառնել Արտեզյան ջուրը, որի կոշտությունը բարձր է։ Արինբերդի ջրամբար, Խարբերդի ջրամբարում և մնացած բոլոր տեղերում արդեն Արտեզյան ջուրը սկսել են խառնել, և դա բերել է նրան, որ տարբեր բնակավայրերում կոշտության ցուցանիշը առողջապահության նախարարության կողմից սահմանած և դեռևս գործող ցուցանիշը սկսել է գերազանցել։ Սա նշանակում է, որ ՀՀ քաղաքացին վճարում է սահմանված ցուցանիշներին չհամապատասխանող ջրի համար, դա էլ նշանակում է, որ ՀՀ քաղաքացին կարող է դիմել դատարան և վիճարկել այս ամբողջ գործընթացը»,– նշել է Հովհաննիսյանը։
Հովհաննիսյանն ընդգծում է՝ «Վեոլիա ջուր»–ն ասում է, որ իրենք կորուստները տիեզերական ջանքեր գործադրելով կրճատել են, բայց ջրառի ժամանակ աղբյուրներում ջուրը պակասել է, հիմա հարց է բարձրացնում տեսչական մարմիններին՝ արդյո՞ք ստուգել են, գուցե չափիչները նորմալ չեն աշխատում, և «Վեոլիա ջուր»–ը այլ բան է ասում, թող ֆիքսեն, թե իրականում ինչ ջուր է ստացվում ՀՀ քաղաքացիերի համար։
Եզրափակելով իր խոսքը՝ Հովհաննիսյանը շեշտեց, որ ջրամակատարարման գրաֆիկը նախընտրական շրջանում, երբ խոստացան իբրև լավարկել, ձևական մի քանի կոսմետիկ փոփոխություններով լավարկեցին, բայց ՀՀ քաղաքացին շարունակաբար ավելի քիչ ջուր է ստանում հատկապես ամռանը։
«Հիմա հարց՝ եթե «Վեոլիա ջրի» վրա թանկ է նստում մեխանիկական ջրամակատարարումը, Արտեզյան ջուր են տալիս, այսինքն թանկ է նստում, բայց ջուրը ամեն դեպքում կա, ապա ինչու՞ էին ջրամակատարարման գրաֆիկը կրճատում, և ինչու են մարդկանց ջրի քանակը կրճատել»,– ասել է նա։



