Վահագն Դավթյանի անվան զբոսայգում ապամոնտաժվել են առանց թույլտվության կառուցված քարե շինությունն ու կրպակը. քաղաքապետարան
Վահագն Դավթյանի անվան զբոսայգում ապամոնտաժվել են առանց թույլտվության կառուցված քարե շինությունն ու կրպակը։
Ինչպես հայտնում են Երևանի քաղաքապետարանից, երկուսն էլ տեղադրված էին Երևան համայնքին պատկանող հողատարածքում՝ առանց հողօգտագործման իրավունքի և համապատասխան թույլտվության։
Քանդված հատվածը, որն այգու մի մասն է, կբարեկարգվի՝ ստեղծելով ավելի հարմարավետ և բարեկեցիկ միջավայր։