Մոսկվայում բացվել է հայտնի հայ հետախույզ Գևորգ Վարդանյանի հուշարձանը
Լեգենդար հետախույզ, Խորհրդային Միության հերոս Գեւորգ Վարդանյանի հուշարձանն է բացվել Մոսկվայում՝ նրա անունը կրող թիվ 2070 դպրոցի տարածքում, հայտնում է Ria.ru-ն։
Վարդանյանը համարվում է Հայրենական անօրինական հետախուզության ամենավառ խորհրդանիշներից մեկը, որը հունիսի 28-ին նշելու է իր դարավոր հոբելյանը:
Դպրոցը գտնվում է Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության կենտրոնակայանից ոչ հեռու։ Հուշարձանի հեղինակը քանդակագործ Ալեքսանդր Գոլովաչովն է։
Գևորգ Անդրեյի Վարդանյանը Խորհրդային Միության հայտնի հայ հետախույզ, ԽՍՀՄ Պետական անվտանգության կոմիտե-ի գնդապետ, Խորհրդային Միության հերոս է։
1940 թվականից ղեկավարում էր հատուկ խումբը, որն զբաղվում էր Թեհրանում և այլ քաղաքներում ֆաշիստ գործակալների և գերմանացի հետախույզների բացահայտմամբ։ Երկու տարում նրա խումբը բացահայտել է ավելի քան 200 մարդու, որոնք ինչ-որ կերպ կապ ունեն գերմանական հետախուզության հետ։