Ուշադիր հետևում եմ ՀՀ-ում ձնահյուսից տուժած իսպանացի լեռնագնացների խմբի փրկության ջանքերին․ Իսպանիայի ԱԳ նախարար
Իսպանիայի արտաքին գործերի նախարար Խոսե Մանուել Ալբարեսն իր թվիթերյան էջում հայտնել է, որ ուշադիր հետևում է Հայաստանում ձնահյուսից տուժած իսպանացի լեռնագնացների խմբի փրկությանն ուղղված ջանքերին։
«Շնորհակալ եմ Հայաստանի իշխանություններին, Արարատ Միրզոյանին համագործակցության համար։ Հյուպատոսական շտապ օգնության ստորաբաժանումը մոբիլիզացվել է՝ մեր քաղաքացիներին ամենայն աջակցություն ցուցաբերելու համար»,-նշել է նա:
Հիշեցնենք, որ ձնահյուսի հետևանքով տուժած 8 լեռնագնացներն Իսպանիայի քաղաքացիներ են: