շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Ուկրաինան Ռուբեն Վարդանյանին «Խաղաղարարի» պատժացուցակի մեջ է ներառել

Ուկրաինան Ռուբեն Վարդանյանին «Խաղաղարարի» պատժացուցակի մեջ է ներառել

Ուկրաինան Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին ներառել է «Խաղաղարարի» պատժացուցակի մեջ, տեղեկացնում են ուկրաինական ԶԼՄ-ները։

Ցուցակում նա նշվում է, որպես անձ, որն ենթակա է«անհապաղ ձերբակալման և Ուկրաինայի ու ՆԱՏՕ-ի երկրների իրավապահ մարմիններին հանձնելու»։

««Խաղաղարար» կենտրոնը խնդրում է իրավապահ մարմիններին կայքում արված այս հրապարակումը դիտարկել որպես հայտարարություն՝ Ուկրաինայի ազգային անվտանգության, խաղաղության, մարդկության անվտանգության և միջազգային իրավակարգի դեմ  այս քաղաքացու կողմից գիտակցված արարքների մասին», ասվում է կենտրոնի կայքում արված հաղորդման մեջ։

Սակայն, թե կոնկրետ ինչ «չարագործություններ» է կատարել Ռուբեն Վարդանյանը, անմատչելի գաղտնիք է մնում։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: