երեքշաբթի, նոյեմբեր 3
3 / 11 / 2026
Ռուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները

Ռուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները

Ռուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները: Խարկովում 70-ից ավելի մարդ է տուժել, վնասվել է տեղական հիվանդանոցներից մեկը, ինչի հետևանքով բուժաշխատողներ և բուժառուներ են տուժել:

Թիրախում է հայտնվել Դնեպրը, հաղորդվում է վիրավորների մասին, բացի բնակելի շինություններից՝ ջերմաէլեկտրակենտրոն է վնասվել: Զապորոժիեի շրջանի Կոմիշուվախա գյուղում 20-ից ավելի մարդ է զոհվել, կան մի քանի տասնյակ վիրավորներ և անհետ կորածներ: Կիևում էլ էլեկտրականության զանգվածային անջատումներ են:

Ռուսաստանի ՊՆ-ն հայտնել է, որ գիշերը Դաշնության տարբեր շրջանների երկնքում ուկրաինական 856 անօդաչու թռչող սարք է ոչնչացվել: Թիրախում է եղել այդ թվում՝ Մոսկվայի մարզը: Լուրեր են շրջանառվում, որ հարված է հասցվել Յարոսլավլի նավթավերամշակման գործարանին:

Օլեշկիի հումանիտար հրադադարից հետո վերսկսվել են ռազմական գործողությունները Խերսոնի ուղղությամբ:

  • Կիսվել: