Լատվիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ է նախաձեռնել
Լատվիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ է հրավիրել՝ Ուկրաինայի դեմ ռուսական վերջին հարվածների առնչությամբ, որոնց հետևանքով առնվազն 26 մարդ է զոհվել։ Այս մասին X սոցիալական ցանցի իր էջում հայտնել է Լատվիայի արտաքին գործերի նախարար Բայբա Բրաժեն։
«Լատվիան ՄԱԿ-ի ԱԽ արտահերթ նիստ է հրավիրել՝ արձագանքելով Ուկրաինայի քաղաքացիական բնակչության, այդ թվում՝ Կամիշևախայում հումանիտար օգնության բաշխման կետի թիրախավորմանը, քանի որ դրանց հետևանքով առնվազն 26 խաղաղ բնակիչ է զոհվել»,– գրել է Բրաժեն։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 2-ին ռուսական զինուժը զանգվածային հարված էր հասցրել Ուկրաինայի Զապորոժիեի մարզի Կամիշևախա բնակավայրին, ինչի հետևանքով 26 մարդ էր զոհվել։



