երեքշաբթի, նոյեմբեր 3
3 / 11 / 2026
Ծնողները դեմ են ծեծnղ դաստիարակի հեռացմանը. «Հրապարակ»

Ծնողները դեմ են ծեծnղ դաստիարակի հեռացմանը. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Մեր տեղեկություններով՝ օրերս Երեւանի թիվ 119 մանկապարտեզում երեխաների նկատմամբ դաստիարակի կողմից բռնության դեպք է բացահայտվել։

Քաղաքապետարանի հանրակրթության վարչությունը տեսախցիկների միջոցով պարզել է, որ մանկապարտեզի միջին խմբի դաստիարակ Ժաննան պարբերաբար ծեծում է երեխաներին։ Վարչությունից դեպքի մասին հայտնել են մանկապարտեզի տնօրեն Գայանե Հովսեփյանին, սակայն դաստիարակն աշխատանքից չի ազատվել եւ շարունակել է բռնություն գործադրել երեխաների նկատմամբ։

Դրանից հետո քաղաքապետարանը տնօրենին «խիստ նկատողություն» է տվել՝ ծառայողական պարտականությունները չկատարելու եւ երեխաների նկատմամբ բռնությունը ժամանակին կանխելու միջոցներ չձեռնարկելու համար, որից հետո տնօրենն աշխատանքից ազատել է դաստիարակ Ժաննային։ Մեկնաբանություն ստանալու համար դիմեցինք մանկապարտեզի տնօրենին։ Նա ո՛չ հաստատեց, ո՛չ հերքեց մեր տեղեկությունը, նշեց՝ կարող է խոսել, երբ թաղապետարանը թույլատրի։

Երեւանի քաղաքապետարանից հաստատեցին մեր տեղեկությունը․ «Այո, նման դեպք գոյություն ունի, որին հաջորդել է տվյալ իրավիճակում հայտնված աշխատակցի ազատումը։ Իրավական ճանապարհի հետ կապված՝ գործ հարուցվել է, թե չէ՝ չունեմ տեղեկատվություն։ Տուժողի ծնողը բացասական կերպով է ընկալել ստեղծված իրավիճակը, դեմ է եղել աշխատակցի ազատմանը։ Ամբողջ խմբի ծնողները կատեգորիկ դեմ են դաստիարակի ազատման որոշմանը։ Երեխայի մայրն ընդվզել է, դժգոհության խոսքեր է ուղղել, ասել է՝ լավ ա արել, իմ երեխեն խելոք չի մնացել, խփել է»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ «Հրապարակ» օրաթերթում։

  • Կիսվել: