Նոյեմբերի 2-ի երեկոյից մինչև 3-ի լուսաբաց Մոսկվայի մարզի ուղղությամբ թռչող գրեթե 500 ԱԹՍ է խոցվել
Երկուշաբթի երեկոյից ի վեր Մոսկվայի մարզի ուղղությամբ թռել է մոտ 500 անօդաչու թռչող սարք, որոնց մեծ մասը ոչնչացվել է ՀՕՊ ուժերի կողմից մայրաքաղաքի մատույցներում։ Այդ մասին հայտարարել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։
«Նոյեմբերի 2-ին, ժամը 20:30-ից մինչև նոյեմբերի 3-ը, ժամը 7:30-ը, Մոսկվայի մարզի ուղղությամբ թռչում էր 493 անօդաչու թռչող սարք։ Դրանց մեծ մասը ոչնչացվել է Պաշտպանության նախարարության ՀՕՊ համակարգի կողմից հեռավոր սահմաններում։ Մոսկվային մոտենալիս չեզոքացվել է 187 անօդաչու թռչող սարք», -գրել է նա իր Max ալիքում։
Մոսկվայի օդանավակայաններում հետաձգվել են բոլոր թռիչքները։


