Ծիծեռնակաբերդի խճուղում բախվել են «Opel Astra»-ն և «Suzuki» մակնիշի մոտոցիկլը․ 22-ամյա մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոց
Երեկ՝ սեպտեմբերի 19-ին, ավտոմեքենայի և մոտոցիկլի բախում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։00-ի սահմաններում Ծիծեռնակաբերդի խճուղում բախվել են Արագածոտնի մարզի բնակիչ 30-ամյա Գուրգեն Ք․-ի վարած «Opel Astra» մակնիշի և Երևանի բնակիչ 22-ամյա Ակոբ Ճ․-ի վարած «Suzuki» մակնիշի մոտոցիկլը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով մոտոցիկլավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Դավիթ Նիկողոսյանի, վաշտի հրամանատար Ալյոշա Այվազյանի և վաշտի հրամանատարի տեղակալ Տիգրան Հարությունյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Լյուդվիգ Սահակյանը և կրտսեր պարեկ Արման Բաբայանը։
Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի տեղակալներ Արթուր Ադամյանի, Գրիգոր Ավետիսյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։



