հինգշաբթի, նոյեմբեր 5
5 / 11 / 2026
Շուտով կհրապարակվի Սամվել Կարապետյանի նկատմամբ կալանք կիրառելու հարցով որոշումը. նիստը շարունակվել է ամբողջ գիշեր

Շուտով կհրապարակվի Սամվել Կարապետյանի նկատմամբ կալանք կիրառելու հարցով որոշումը. նիստը շարունակվել է ամբողջ գիշեր

«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի խափանման միջոց ընտրելու հարցով որոշումը կհրապարակվի ժամը 9.30–ին։ Այս մասին հայտնեց փաստաբան Արման Ֆերոյանը։

Նշենք, որ գործը մակագրվել է դատավոր Լևոն Պետրոսյանին, դատական նիստը շարունակվել է ամբողջ գիշեր։

Ավելի վաղ հայտնել էիր, որ այսօր վաղ առավոտից Քննչական կոմիտեի քննիչները խուզարկություններ են իրականացնում «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի և ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի բնակարաններում։

Այս առնչությամբ ՔԿ–ից  հայտնել են. «ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակում 65 հասցեներում իրականացվում են միաժամանակյա խուզարկություններ»։

Ավելի ուշ ՔԿ–ն հաղորդագրություն է տարածել, որտեղ նշել է, որ ՀԷՑ-ին պատճառվել է 64,5 մլրդ դրամի վնաս. հանրային քրեական հետապնդում է հարուցվել Սամվել Կարապետյանի և 35 անձի նկատմամբ, նրանք ձերբակալվել են։

  • Կիսվել: