Թող գնա, ամուսնանա, կուսակցություն բացի, թոռներին մեծացնի. Ալեն Սիմոնյանը՝ օրենսդրության մեջ փոփոխություն անելով կաթողիկոսին հեռացնելու մասին
Ես կարծում եմ, որ այս խոսակցության ավարտն այլ կերպ չի կարող լինել, քան այդ հարցի պարզաբանումը, դրա մասին ՀՀ վարչապետը հստակ ասել է: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Աժ նախագահ Ալեն Սիմոնյանը, պատասխանելով լրագրողի այն հարցին, թե կաթողիկոսին հանրային ճնշումներով կստիպե՞ք հրաժարական տալ, քանի որ ասում են, որ ձեր հեռահար նպատակն օրենսդրության մեջ փոփոխություն անելն է ու կաթողիկոսին հեռացնելը:
«Կամ պետք է պարզ լինի, որ նման բան չկա, և կարծում եմ, որ այդ պարագայում որևէ խոսակցություն շարունակելու կարիք չկա, կամ մարդը պետք է բարձրաձայն ասի, այդպիսի բան կա, թե չկա: Ես օրենք խախտեմ, ու մնա՞մ: Ընդդիմության բացակայող ընդդիմադիրների աթոռները վաճառեմ, փողը դնեմ ջեբս, չհեռանա՞մ, բա ի՞նչ պետք է անի: Թող գնա, ամուսնանա, կուսակցություն բացի, թոռներին մեծացնի: Պատմության մեջ թագավորներ են հեռացել», - ասաց Աժ նախագահը: