ուրբաթ, նոյեմբեր 13
13 / 11 / 2026
Իրանի ԶՈւ-ն խոցել է ամերիկյան MQ-1 անօդաչու թռչող սարք

Իրանի ԶՈւ-ն խոցել է ամերիկյան MQ-1 անօդաչու թռչող սարք

Ամերիկյան MQ-1 անօդաչու թռչող սարքն ուրբաթ խփվել և ոչնչացվել է Իրանի բանակի ռազմածովային ուժերի հակաօդային պաշտպանության համակարգի կողմից երկրի հարավում՝ Սիրիքի առափնյա հատվածում գտնվող Քուհեստաք շրջանում։ Այս մասին հայտնել է Իրանի բանակի հասարակայնության հետ կապերի բաժինը։

«Մի քանի ժամ առաջ ամերիկյան ագրեսոր-թշնամու MQ-1 անօդաչու թռչող սարքը Քուհեստաք շրջանում (Սիրիքի առափնյա հատված) խփվել, խոցվել և ոչնչացվել է Իրանի Իսլամական Հանրապետության բանակի ռազմածովային ուժերի հակաօդային պաշտպանության նոր համակարգի կողմից, որը գործում է երկրի հակաօդային պաշտպանության միացյալ շտաբի միասնական ցանցում», - նշվել է հաղորդագրության մեջ, որը մեջբերում է Իրանի պետական հեռուստառադիոընկերությունը։

Բանակում հայտարարել են, որ ոչ մի ակնթարթ չեն հապաղի պաշտպանել Իրանի տարածքային ամբողջականությունը, ծովային սահմաններն ու շահերը։

  • Կիսվել: