Երևանի քաղաքապետարանն աջակցում է Հայկական գինու շաբաթվան
Երևանի քաղաքապետարանն աջակցում է նոյեմբերի 8–14-ը աշխարհի տարբեր երկրներում անցկացվող Հայկական գինու շաբաթվան, հայտնում են Երևանի քաղաքապետարանից:
՛՛Հայաստանում գինեգործության 6100-ամյա պատմությունը փաստված է, և գինին առանձնահատուկ իրավունք ունի համարվելու Հայաստանի ազգային ըմպելիքը։
Եկե՛ք աջակցենք սահմանամերձ գյուղերում բնակվող մեր հայրենակիցներին, որոնց բարեկեցությունը կախված խաղողագործությունից, գինեգործությունից և գինու զբոսաշրջությունից՝ աշխարհում ավելի շատ մարդկանց ծանոթացնելով հայկական գինուն։
Այս Հայկական գինու շաբաթվա ընթացքում աշխարհի բոլոր հայերին կոչ է արվում միանալ #UncorkArmenia Challenge-ին։
Այցելե՛ք www.armenianwineweek.com՝ իմանալու, թե ինչպես միանալ #UncorkArmenia Challenge-ին՛՛,-ասված է հաղորդագրության մեջ:




