երեքշաբթի, հուլիս 28
28 / 7 / 2026
Ճապոնիայում երկրաշարժից հետո ավելի քան 60 հետցնցում է գրանցվել. կան տասնյակ անհետ կորածներ

Ճապոնիայում երկրաշարժից հետո ավելի քան 60 հետցնցում է գրանցվել. կան տասնյակ անհետ կորածներ

Ճապոնիայի օդերևութաբանական գործակալությունը հայտարարել է, որ 7,1 մագնիտուդով երկրաշարժին հաջորդել է 61 հետցնցում, որոնց սեյսմիկ ինտենսիվությունը եղել է 1-6-ի սահմաններում։ Այս մասին հաղորդում է BBC-ն։

Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակաիչին հայտարարել է, որ Կումամոտոյի նահանգապետի խնդրանքով տուժած շրջաններ է ուղարկվել ինքնապաշտպանության ուժերի 3600 անդամ։ Փլուզվել են շենքեր, վնասվել են ճանապարհներ, կամուրջներ։

Տոկիոյի «Հանեդա» օդանավակայանում երկրաշարժի պատճառով ավելի քան 40 թռիչք հետաձգվել է կամ չեղարկվել։

Իր հերթին, Kyodo գործակալությունը հաղորդում է, որ առևտրի կենտրոնում, որտեղ երկրաշարժից հետո պայթյուն է տեղի ունեցել, 20-30 մարդ անհետ կորած է։

Եվս մեկ մարդ զոհվել է տան փլուզման հետևանքով։

 

  • Կիսվել: