ուրբաթ, նոյեմբեր 13
13 / 11 / 2026
Տավուշի մարզպետը հարգանքի տուրք է մատուցել պատերազմի նահատակների հիշատակին

Տավուշի մարզպետը հարգանքի տուրք է մատուցել պատերազմի նահատակների հիշատակին

Այսօր Դիլիջանի հուշարձանային համալիրում Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը, Դիլիջան համայնքի ղեկավար Արմեն Սանթրոսյանը, մի շարք զինվորականներ ծաղիկներ են խոնարհել Արցախյան պատերազմում զոհվածների շիրիմներին, հաղորդում են Տավուշի մարզպետարանից:
 
Մարզպետը նաև այցելել է հայրենիքի պաշտպանության համար նահատակված հերոսների ընտանիքներ, զորակցության և երախտագիտության խոսքեր հայտնել նրանց։
 

  • Կիսվել: